«Հանձնել Տավուշի 4 գյուղերը, նշանակում է՝ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանձնել Տավուշի 4 գյուղերը, նշանակում է՝ Հայաստանը դատապարտել նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։

Դա նշանակում է շատ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին։

Իսկ այդտեղից վերադարձը դեպի 1990-ականների սկզբի ցրտի, սովի ու մթի դժնդակ տարիներ՝ հաշված ամիսներ են։

Ուրեմն, լա՛վ մտածեք, հայրենակիցնե՛ր։

Ձերբազատվե՛ք թմբիրից, ոտքի կանգնե՛ք։ Ով ուզում է հանձնել այդ տարածքները, դուռ է բաց անում Հայաստանի ոչնչացման։

Պետք է դա թույլ չտալ, պետք է ամեն գնով պաշտպանել մեր տարածքները․ հնարավոր է՝ դա լինելու է մեր նոր Սարդարապատը»։

Տեսանյութեր

Լրահոս