Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանը վեր է ածում պատմականի ու հանձնում է թշնամուն. Արմեն Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանը վեր է ածում պատմականի ու հանձնում է թշնամուն»,-այսօրվա դատական նիստից հետո ավանդական կարճատև հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցերին:
Վերջինս նշեց՝ երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանի տարածքը 42 000 ք/կմ էր, որը բաղկացած էր Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:
Արմեն Աշոտյանը լրագրողներին հորդորեց բացել Եվրամիության ներկայացուցիչների աչքերը, որ տեսնեն իրականությունը, ոչ թե զբաղվեն Նիկոլ Փաշինյանի անձնական PR-ով:
Հարցին՝ ԵՄ դիտորդները բացի դիտելուց Հայաստանի Հանրապետությունում ինչ կարող են անել, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ «Նիկոլ Փաշինյանին բացատրեն, որ մենակ իրենք այստեղ բավարար չեն հսկողություն սահմանելու համար»: