Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթել է «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ուդինեզե»-ի հետ:

Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել 1:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին: «Ուդինեզե»-ից էլ գոլը խփել է Լազար Սամարջիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 82 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս