ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի կարծիքով՝ Պաղեստինի ՄԱԿ անդամության հարցը պետք է քննարկվի Իսրայելի հետ
Պաղեստինին ՄԱԿ-ի մշտական անդամ ընդունելու որոշումը պետք է քննարկվի Իսրայելի իշխանությունների և պաղեստինցիների կողմից։
Այս մասին այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը՝ նշելով, որ այդ հարցում պետք է փոխհամաձայնություն լինի Իսրայելի և պաղեստինցիների միջև։
Ավելի վաղ՝ Պաղեստինը պաշտոնապես խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել ՄԱԿ-ին անդամակցելու իր խնդրանքը։
Ներկայում Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։