ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Թուրքիա։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ պատվիրակությանը կընդունի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իսկ հանդիպման ընթացքում կքննարկվեն քրդական ուժերի դեմ պայքարը, F-16 կործանիչների մատակարարումը և դրանց արդիականացման գործընթացը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրեր, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։

Տեսանյութեր

Լրահոս