«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները տեղեկատվություն չեն ունեցել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին․
«Ոչ, բայց ամերիկյան հատուկ ծառայությունները, հավանաբար, ունեցել են», – ասել է Շոլցը «Märkische Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գերմանական հետախուզությունը գիտեր ահաբեկիչների ծրագրերի մասին, որոնց մասին ամերիկացիները զգուշացրել էին Ռուսաստանին:
«Դա ԱՄՆ կառավարության քաղաքականության մի մասն է՝ նախազգուշացնել այլ երկրների, երբ նման տեղեկություններ են ստանում: Նրանք նույնիսկ հրապարակավ զգուշացրել են։ Առավել ցավալի է, որ այդ սարսափելի ահաբեկչությունն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել»,-հավելել է կանցլերը։