Սանահինում մոտ 15 մետր երկարությամբ պատը փլուզվել է և վնասել գազատար խողովակը
Մարտի 22-ին, ժամը 13։40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում պատ է փլուզվել և վնասել գազատար խողովակը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցում պատը (մոտ 15 մետր երկարությամբ) փլուզվել է և վնասել գյուղը սնուցող գազատար խողովակը. գազամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ամրակապման աշխատանքներ:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և վերանորոգել գազատար խողովակը. գյուղի գազամատակարարումը վերականգնվել է: