Ինչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ խորհուրդներ` ուռուցքաբան-քիմիոթերապևտ Հայկուհի Գյոքչյանից
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ:
Տարածված փուլերում քաղցկեղային բջիջները արյունատար անոթներով ձևավորում են մետաստազներ թոքերում, ոսկրերում, գլխուղեղում և այլ օրգաններում:
Օնկոուրոլոգիայում իր տարածվածությամբ այն 3-րդն է՝ շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից հետո:
ՀՀ-ում 2022թ. հայտնաբերվել է երիկամի քաղցկեղի 162 նոր դեպք, որից 105-ը տղամարդկանց մոտ: Հյուսվածաբանական տեսակը շատ կարևոր է՝ բուժման գրագետ տակտիկա մշակելու համար:
Հիվանդության հիմանական նշանը արյունամիզումն է, ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն գոտկային հատվածում, ջերմության բարձրացում 37-37.5, զարկերակային ճնշման տատանումներ:
Պատճառներից են՝
-ծխախոտի օգտագործում
-ճարպակալում
երիկամների վնասվածքներ
-քրոնիկ երիկամային հիվանդություններ
շաքարային դիաբետ
Բուժումը
Վաղ փուլերում կատարվում է վիրահատական բուժում՝ երիկամի մասնահատում կամ հեռացում ծավալով:
Ուշացած փուլերում անցկացվում է դեղորայքային թերապիա, կախված հյուսվածաբանական ձևից՝ իմունոթերապիա, թիրախային թերապիա կամ քիմիաթերապիա:
Կանխարգելում
-քրոնիկ հիվանդությունների բուժում և հսկողություն,
-ակտիվ կենսակերպ,
-կանխարգելիչ հետազոտություններ,
-50 տարեկանից բարձր տարիքում ամենամյա ուլտրաձայնային հետազոտություն,
-արյունամիզության առկայության դեպքում ուրոլոգի, ուռուցքաբանի խորհրդատվություն: