Իտալական կարգավորիչը TikTok-ին տուգանել է 10 միլիոն եվրոյով
Իտալական AGCM կարգավորիչը TikTok հավելվածին տուգանել է 10 միլիոն եվրոյով՝ անչափահասներին վնասակար բովանդակությունից պաշտպանելու ուղղությամբ անբավարար միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին մարտի 14-ին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։
«TikTok-ը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխելու անչափահասների համար վնասկար բովանդակության տարածումը և ամբողջությամբ չի իրականացնում իր համար նախապես համաձայնեցված ուղեցույցները՝ օգտատերերին վստահեցնելու, որ հարթակը անվտանգ է», – ասվում է AGCM-ի հայտարարության մեջ:
Մասնավորապես, կան հաղորդումներ այսպես կոչված «չելենջների» մասին TikTok-ում, որոնք հաճախ վիրուսային են դառնում երիտասարդ լսարանի շրջանում, և դրանց «առաջադրանքները» կասկածելիորեն անվտանգ են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել TikTok-ն արգելելու ուղղությամբ. Ներկայացուցիչների պալատն աջակցել է TikTok-ն ամերիկյան տարածքում արգելելու օրինագծին։