Քաղաքական դատավարություն է, բայց միանշանակ գնում ենք Աշոտյանի արդարացման ճանապարհով. Ռուբեն Մելիքյան

«Մենք արդեն աստիճանաբար վերադառնում ենք Քրեական դատավարության օրենսգրքով նշվող հաջորդականության շրջանակ. ևս մեկ հարց է մնացել, որպեսզի ամբողջությամբ վերադառնանք, մեր պատկերացմամբ, առաջին իսկ նիստից շեղված շրջանակները»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում նշեց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի  քրեական վարույթի դատաքննությանն ու դրա շրջանակում պաշտպանական խմբի միջնորդությունների մերժմանը:

Ըստ նրա՝ դատավորի բացարկի միջնորդությունները, թեև մերժվում են, այդուհանդերձ, անհետևանք չեն մնում՝ դատավարության բոլոր մասնակիցները որոշակի հետևություններ անում են:

«Մեզ համար երկու կարևոր բան կա.  մենք քանի որ միանշանակ մոտեցում ունենք, որ սա քաղաքական դատավարություն է և անհիմն մեղադրանք է, ու մենք միանշանակ գնում ենք արդարացման ճանապարհով, մեզ համար կարևոր է, որ դատավարության ընթացքում չլինեն այնպիսի խախտումներ, որոնք հետագայում մեր կողմից ակնկալվող արդարացման դատական ակտը կարող են վտանգի ենթարկել»:

Հիշեցնենք՝ այսօրվա դատական նիստին Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ որպես անկողմնակալ ու արդար դատարան չընկալվելու հանգամանքով պայմանավորված: 

Կարդացեք նաև

Դատավորը մերժել էր իրեն վերագրվող դրվագները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս