Վերաքննիչում Աշոտյանի գործը մակագրել են Քյարամյանի ընկերոջը. բողոքը հետ ենք վերցնելու. Մելիքյան
«Մենք արդեն աստիճանաբար վերադառնում ենք Քրեական դատավարության օրենսգրքով նշվող հաջորդականության շրջանակ. ևս մեկ հարց է մնացել, որպեսզի ամբողջությամբ վերադառնանք, մեր պատկերացմամբ, առաջին իսկ նիստից շեղված շրջանակները»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում նշեց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի դատաքննությանն ու դրա շրջանակում պաշտպանական խմբի միջնորդությունների մերժմանը:
Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստն այսօր էր: Արդեն մի քանի դատական նիստ է՝ ՊԵԿ նախկին նախագահին բերում են Շտապօգնության մեքենայով և անվասայլակով։ https://168.am/2024/01/19/1985306.html
Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքը տեղադրել է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի վերաբերյալ ժամանակացույցը, որից տեղեկանում ենք, որ հունվարի 22-ին՝ 10:00-ին, դռնբաց նիստով քննվելու է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարուցած կարգապահական վարույթը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցի քննության նիստից հետո Գևորգ Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: