Բաժիններ՝

Սպիտակ շոկոլադով կրեմ

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 440 գ սպիտակ շոկոլադ
  • 250 գ սերուցք (30-36%)
  • 6 հատ ձվի դեղնուց
  • 100 գ աղի պիստակ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը մանր կտրատեք:

Սերուցքը 80-90 աստիճան ցելսիուս տաքացրեք ու բարակ շիթով լցրեք դեղնուցների վրա, հարեք:

Կարդացեք նաև

Ձվասերուցքային խառնուրդը դրեք ջրի գոլորշու վրա, շարունակեք հարել մինչև խտանալը:

Ջրի գոլորշու վրա տեղադրեք կտրտած շոկոլադը, խառնելով հալեցրեք:

Ձվասերուցքային խառնուրդը լցրեք հալեցրած շոկոլադի վրա: Խառնեք մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի:

Լցրեք ֆորմաների կամ բաժակների մեջ: Կրեմի վրա լցրեք պիստակը: Մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս