Բաժիններ՝

Արտակ Դաշյանի վնասվածքը լուրջ է. նա կվիրահատվի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի վնասվածքը լուրջ է: Այս մասին գրում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք ստացավ «Վեստ Արմենիայի» դեմ խաղում ու փոխարինվեց:

Նրա մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս