Թուրքիայի աշխատուժը որակապես անկում է ապրում

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայում որակյալ աշխատուժի ճգնաժամ կա: Որպես աշխատուժի ճգնաժամի ձևավորման երկու լրջագույն պատճառ նշվում է ներքին աշխատուժի արտագաղթն ու Թուրքիայում անօրինական ներգաղթյալների աշխատանքի տեղավորվելը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բացի այդ ընդգծվում է, որ այդ ճգնաժամը չի ձևավորվում միայն անօրինական ներգաղթի կամ երկիրը լքելու հետևանքով: Այն ձևավորվում է նաև սեզոնային աշխատանքների պատճառով, երբ Թուրքիայի քաղաքացին գնում է արտերկիր, իսկ արտերկրացին՝ գալիս Թուրքիա:

Ինչպես հայտնում է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022-ին Թուրքիայում աշխատելու թույլտվություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է շուրջ 213.000, որից միայն շուրջ 58.000-ը եղել է կին, իսկ շուրջ 155.000-ը տղամարդ: Օտարերկրացի աշխատողների մեջ ամենից շատը կազմել է սիրիացիների թիվաքանակը: Նրանց թիվն անցնում է 113.000-ը:

Սիրիացիներին հաջորդում են ռուսները (շուրջ 12.000) , ապա թուրքմենները (շուրջ 9.000):

Տեսանյութեր

Լրահոս