Պանրով ու հավով ապուր՝ ֆրանսիական ձևով
Բաղադրիչները՝
- 500 գ հավի փափկամիս
- 200 գ հալած պանիր
- 400 գ կարտոֆիլ
- 150 գ գլուխ սոխ
- 180 գ գազար
- 30 գ կարագ
- աղ, աղացած սև պղպեղ, կանաչի
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը ոչ շատ փոքր կտորներով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակին, եռացրեք, միջին ուժգնության կրակի վրա 30 րոպե եփեք:
Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, փոքր կտորներով կտրատեք:
Գազարը մաքրեք, լվացեք, տաշեղաձև կտրատեք: Սոխը մաքրեք, լվացեք, խորանարդաձև կտրատեք:
Հավի փափկամսին ավելացրեք կտրտած կարտոֆիլը, ևս 15 րոպե եռացրեք:
Թավայի մեջը կարագ դրեք, ավելացրեք սոխն ու գազարը, միջին ուժգնության կրակի վրա խառնելով մոտ 3 րոպե շոգեխաշեք:
Տապակած գազարն ու սոխն ավելացրեք ապուրին, աղ ու պղպեղ արեք, 3-4 րոպե եփեք:
Հալած պանիրը փոքր կտորներով կտրատեք:
Կանաչին լվացեք ու մանր կտրատեք: Ապուրին ավելացրեք հալած պանիրն ու կանաչին, լավ խառնեք ու հանեք կրակի վրայից:
Մատուցեք չորահացի հետ: