«Ալիևը կվերընտրվի, իսկ պատերազմի հավանականությունը կավելանա. Տարածաշրջանից «վառոդի» հոտ է գալիս». Գրիգորի Այվազյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։

«Կարծում եմ, որ 2024 թվականին, խաղաղության պայմանագրի հետ կապված՝ երկրների միջև ֆիզիկական հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։

168.amի հետ զրույցում «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասաց, թե որևէ լավ բան չի սպասում ոչ խաղաղության վերաբերյալ առաջարկներից, ոչ էլ դրանց վերաբերյալ Ադրբեջանի արձագանքներից։ Հատկապես, երբ ՀՀ արտգործնախարարն իր վերջին մամուլի աուլիսի ժամանակ չբացառելով ադրբեջանական ագրեսիան, պնդեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված առաջարկները հայկական կողմի համար հետընթաց են։

«Հիմա պարզ է, չէ՞, որ ոչ մի խաղաղություն չի կարող լինել Ադրբեջանի հետ։ Եթե այս մարդիկ կրթություն ունենային, պետք է իմանային, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել։ Պետք է նկատի ունենանք, որ դա իր հետ բերելու է ռեպարացիաների, զորքերի ներկայության և այլ հարցեր։ Առավելագույնը, ինչ-որ պետք է կնքեն՝ հարաբերությունների կարգավորման պայմանագիրն է, ոչ ավելին։

Կարդացեք նաև

Ադրբեջանն իր տարածքային պահանջները ներկայացրել է Հայաստանին, առավելագույնը՝ Հայաստանը պատկերացնելով Ադրբեջանի ներսում որպես անկլավ՝ 19.200 քկմ տարածքով։ Մենք տեսնում ենք, թե այսօր ինչ է կատարվում մեր տարածաշրջանում ու աշխարհում, ընդհանուր իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել՝ տարածաշրջանից «վառոդի» հոտ է գալիս։ Այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի համար նշանակում է, մեղմ ասած, մեծ հարված»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրին պատրաստվելու փոխարեն, պետք է պատրաստվել պատերազմի, ինչպես Ադրբեջանն է պատրաստվում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։

Թե որքանո՞վ հայկական կողմը կկարողանա դիմակայել ադրբեջանական ագրեսիային, ըստ մեր զրուցակցի՝ կախված է միայն մեր ազգից։

«Ես հույս ունեմ, որ մեր ազգի ինքնապաշտպանության բնազդը դեռ չի մարել, ուրեմն՝ մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք ադրբեջանական նոր հարձակմանը։ Որքանով պատրաստ լինենք, հավանականությունը այնքան կմեծանա, որ արհավիրք տեղի չի ունենա՝ գոնե որոշ ժամանակ»,- եզրափակեց Գ. Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս