Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին. Բայրամով
Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմի պատասխանը կներկայացվի առաջիկա շաբաթներին։
«Կարծում եմ, որ 2024 թվականին, խաղաղության պայմանագրի հետ կապված՝ երկրների միջև ֆիզիկական հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։
Հունվարի 4-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին էր փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։