Թուրքիան իր տնտեսության մեծությամբ աշխարհում 19-րդն է
Տնտեսության և բիզնեսների ուսումնասիրությամբ զբաղվող անգլիական «CEBR» կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության լիգա» զեկույցը, որի շրջանակներում պետությունների տնտեսության մեծության հիման վրա վարկանիշային աղյուսակ է կազմվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աղյուսակում տեղ է գտել նաև Թուրքիան: Այն 2023-ին տնտեսության մեծությամբ աշխարհում 19-րդ երկիրն է համարվել:
Բացի այդ, զեկույցում նշվել է, որ Թուրքիան 2024-ին կբարելավի իր դիրքերը՝ հասնելով 18-րդի, իսկ արդեն 2028-ին՝ 17-րդի: