Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 535-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և հասել է 535-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 3 քաղաքացի։ 357 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակներ։