Խանում
                                    Բաղադրիչներ՝
Խմորի համար
- ձու- 1 հատ
 - ջուր- 80 մլ
 - բուսական յուղ- 1-2 ճ.գ.
 - ալյուր- 2-3 բաժակ
 
Միջուկի համար
- խոզի միս- 500 գ
 - գազար- 1-2 հատ
 - սոխ- 1-2 հատ
 - աղ
 - աղացած սև պղպեղ
 - բուսական յուղ՝ տապակելու համար- 2-3 ճ.գ.
 - համեմունքներ (դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ)՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
Խոզի յուղոտ միս ընտրեք: Խոշոր աղացեք:
Պատրաստեք խմորը: 2 բաժակ ալյուրը լցրեք խորը պնակի մեջ, ձուն ջարդեք վրան, ավելացրեք աղն ու ջուրը: Խմոր հունցեք՝ ընթացքում ավելացնելով 1-2 գդալ բուսական յուղը՝ խմորին առաձգականություն տալու համար:
Խմորը ծածկեք ու 30 րոպե թողեք մնա:
Սոխն ու գազարը միջին չափի կտորներով կտրատեք, բուսական յուղի մեջ մի փոքր աղի հետ տապակեք:
Խմորը հնարավորինս բարակ բացեք:
Վրան լցրեք խոզի միսը, տարածեք խմորի վրա, աղ արեք:
Գազարն ու սոխը լցրեք խոզի մսի վրա, ամբողջ մակերեսով տարածեք: Աղ ու պղպեղ արեք:
Խմորը ռուլետի նման փաթաթեք, ծայրերն ամրացրեք: Շոգեփի ցանցի վրա քսեք բանջարեղենը տապակելուց հետո մնացած յուղը: Ռուլետը տեղադրեք մեջը: Շոգեփի ջրի մեջ մի քանի դափնու տերև ու հատիկավոր սև պղպեղ ավելացրեք: Սարքը 45 րոպեով միացրեք:
Պատրաստի խանումը զարդարեք կանաչիով ու մատուցեք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    