ԱՄԷ-ն հնարավոր է առաջիկայում 500 մլն դոլարի նոր ներդրում անի Թուրքիայում
Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում են պնդումներ, որոնց համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) պատրաստվում է նոր ներդրում կատարել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ ԱՄԷ-ում գործունեություն ծավալող «AD Ports Group»-ը ցանկանում է ներդրում կատարել Իզմիրի նավահանգստում՝ բաժնետոմսեր գնելով:
Ինչպես հայտնում է ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությունը, ընդհանուր ներդվող գումարը կազմելու է 500 մլն դոլար:
Նշենք, որ այս պահին Իզմիրի նավահանգիստը գնտվում է Թուրքիայի հարստության ֆոնդի վերահսկողության տակ, որի կողմից էլ ըստ պնդումների՝ պետք է ստեղծվի մի կազմակերպություն, որն առաջիկայում կզբաղվի Իզմիրի նավահանգստի գործարկմամբ, ինչպես նաև բաժնետոմսեր կվաճառի «AD Ports Group» ընկերությանը: