Նարեկ Նալբանդյանի կասկածելի նոր գործարքը․ 6 մլն դոլարանոց համալիրը գնել է 350.000 դոլարով. Hetq.am

Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին:

Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքեր ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։ «Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։

2021 թ.-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։

Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս