Բժիշկը զգուշացրել է՝ կոկորդը չպետք է բուժել ավանդական մեթոդներով
Սոխով, սխտորով և կոճապղպեղով կոկորդը բուժելը կարող է վնասել օրգանիզմը, թերապևտ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նա զգուշացրել է՝ պետք է խուսափել բուժման այս և այլ ավանդական մեթոդներից։
Տյաժելնիկովը բացատրել է, որ կոկորդը սոխով, սխտորով և կոճապղպեղով բուժելիս կարող եք գրգռել արդեն բորբոքված լորձաթաղանթը։
«Բուժումը պետք է լինի միայն բժշկի նշանակմամբ, նույնիսկ նեբուլայզատորով ինհալացիաները կարելի է անել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո»,- ըստ shantnews-ի՝ վստահեցրել է մասնագետը։
Միաժամանակ Տյաժելնիկովը նշել է, որ կոկորդը կարելի է ողողել երիցուկի և կալենդուլայի թուրմերով, որոնք հակասեպտիկ հատկություն ունեն։
Մասնագետի խոսքով՝ պետք է խմել միայն տաք ըմպելիքներ՝ բուսական թուրմեր, թեյ կիտրոնով ու մեղրով, կամ պարզապես տաք ջուր։ Եվ դուք ստիպված կլինեք հրաժարվել սառը ըմպելիքներից. այն միայն ժամանակավորապես թեթևացնում է կոկորդի ցավը, բայց կարող է խորացնել հիվանդության ընթացքը, եզրափակել է բժիշկը։