Նիկոլ Փաշինյանը սարսափում է ժողովրդական հանրաքվե բառից. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հետևյալ արտահայտությանը՝ «մենք արգելափակեցինք դատարանները, որ բացենք արդարադատության դուռը»։

«2019 թվականին դատարանների դռներն արգելափակվել են իր կոչով, 4,5 տարի հետո ինքն ասում է, որ այն ժամանակ փակել են դատարանների դռները, որ բացեն արդարադատության դուռը։ Այդ մարդը, ինչպես միշտ, սուտ է ասում։ Ինչո՞ւ այդ ելույթը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 20-ին, պարզ պատճառով, նույն թվականի մայիսի 19-ին կալանքից ազատվել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ ելույթն ուղղակի հակազդեցություն էր դատարանի որոշմանը»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու իր ելույթի ժամանակ ասում էր, որ իրենց նպատակը ոչ թե խամաճիկային, այլ անկաշկանդ դատարաններ ունենալն է։

«Տեսեք այն ժամանակվա իր ելույթը ու այսօրվա դատական համակարգի վիճակը՝ ամբողջովին խամաճիկային է ու ենթակա այս իշխանությանը։ Տեսեք այս մարդու հետագիծը՝ նախկին իր հայտարարությունները և այսօր 180 աստիճանով հակառակ քայլերը։ Այս մարդու բոլոր քայլերի հիմքը վախն է, երկու վախ՝ վախկոտ մարդու սովորական վախերը և այսօր իշխանությունը հանկարծ կորցնելու վախը։

Կարդացեք նաև

Նա նաև սարսափում է ժողովրդական հանրաքվե բառից»,- շեշտեց Աղվան Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս