Չես կարող կեղտից պահանջել, որ նա կեղտ չլինի. Մոսկվա այցը Նիկոլի պարագայում ստացվեց «Նիկոլ, թարս կապուտ». Արմեն Աշոտյան

«Ես տարակուսանքով եմ վերաբերվում իմ գործընկերների հայտարարություններին, որովհետև 2025թ. փետրվարին նրանք առաջին անգամ խոսեցին տարանջատման մասին, մենք իսկույն համաձայնեցինք: Տարօրինակ է, որ մինչև մայիս այդ խոսակցությունը շարունակվում է: Չեմ հասկանում՝ ում են ուզում համոզել մի բանում, որի հետ մենք համաձայնել ենք: Գուցե հասարակությա՞նը, որն այդպես էլ չի հասկանում՝ ինչու մեր ընդդիմադիր գործընկերները գնացին այդ քայլին»,-այսօր այսպես կոչված «Բժշկականի» գործով հերթական դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարանջատումը սկսվել է դեռևս 2008թ.-ից:

Վերջինս նկատեց՝ այդ քննարկումներն իրեն հիշեցնում են ամուսնալուծված զույգի, որը ամուսնալուծվելու հետո միևնույն է, սկսում է միմյանց մասին բամբասել:

«Կա՛մ Աղվան Վարդանյանը վերանայում է իր քաղաքական ճանապարհը, որովհետև 2008թ.-ին ինքը ՀՅԴ անգամ էր, 3 անգամ մեզ հետ կոալիցիա է ստորագրել, երկու անգամ՝ անձամբ ինքը, կա՛մ քար է նետում իր նախկին կուսակցության հասցեին, որը փաստորեն մասնակցել է տարանջատման գործընթացին»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է մոսկովյան շքերթին, ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ բարեբախտաբար, ինքը պատկանում է այն սերունդներին, ովքեր միշտ հպարտություն են զգացել իրենց նախնիների, 300 000 հայ նահատակների, հարյուրավոր շքանշանակիրների, գեներալների, մարշալների համար:

Կարդացեք նաև

«Եթե Մայիսի 9-ի խորհուրդը «Հիտլեր կապուտն» է, Նիկոլի պարագայում ստացվեց՝ «Նիկոլ, թարս կապուտ», որովհետև միայն Նիկոլը կարող էր ԵՄ-ից նախազգուշացումն անտեսել, դժգոհություն առաջացնել, գնալ Մոսկվա, այնտեղ էլ դժգոհություն առջացնել:

Դա իրենց արտաքին քաղաքականության հերթական խայտառակ ձախողումն էր»,-ասաց Արմեն Աշոտյանը;

Խոսելով Ազգային ժողովում ՔՊ-ականների վերջին օրերի ջղաձգումների մասին՝ ՀՀԿ փոխնախագահը մեջբերեց Չեխովի խոսքերը՝ «չես կարող կեղտից պահանջել, որ նա կեղտ չլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս