Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող
Ծանրմարտի Եվրոպայի չեմպիոն, 102կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում՝ երկամարտի 378 կգ (175+203 կգ) արդյունքով:
Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Սա Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում: Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: