Բաժիններ՝

«Ախթամար» հուշարձանին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ նոյեմբերի 17-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ՝ ամբողջական վիճակում:

Ինչպես հայտնում է հայտնում է կայքը, ոստիկաններն ու քննիչները «Ախթամար» հուշարձանին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերել են մարդու գանգ, որի գլխի փափուկ հյուսվածքներն ամբողջությամբ բացակայում են: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս