Բաժիններ՝

Բժիշկը բացատրել է առողջության համար ցուրտ եղանակի օգտակարությունը

Ցուրտ եղանակին քայլելը շատ ավելի առողջարար է, քան տաք եղանակին, քանի որ ինտերֆերոնները արտադրվում են ցրտին, նշել է վերականգնողական մասնագետ Ալեքսանդր Շիշոնինը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝  aif.ru-ին պատմել է բժիշկը։

Շիշոնինի խոսքով՝ ցրտին արտադրվող ինտերֆերոնները պաշտպանում են վիրուսներից ու բակտերիաներից։ Նաև ցուրտ եղանակին զբոսանքի ժամանակ տեղի է ունենում անոթային վարժանք, շարունակել է ռեաբիլիտոլոգը։

Սառը եղանակի ազդեցությամբ դրանք անընդհատ կծկվում ու ընդլայնվում են՝ ակտիվացնելով արյան հոսքը։ Սա թույլ է տալիս ավելի շատ թթվածին հասցնել հյուսվածքներին:

Օրգանիզմն ավելի շատ սիրում է ցուրտը, քան ջերմությունը։ Զով եղանակին մարդը կարող է տաք հագնվել և հարմարավետ զգալ։ Ցավն ու սպազմը թեթևացնելու համար սառնությունն օգտագործվում է նաև բժշկության մեջ։ Իսկ շոգին երկար մնալ ու ակտիվ լինել հնարավոր չէ»,-պատմել է նա։

Կարդացեք նաև

Մասնագետը վստահեցրել է, որ եթե ձմռանը ամեն օր մեկ ժամ քայլեք, ապա մինչև գարուն կարող եք նկատելի կերպարանափոխվել, ընդ որում՝ ցանկացած տարիքում։

Բժիշկը նաև հորդորել է ավտոբուսով կարճատև երթուղիները երբեմն փոխարինել քայլելով։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել չկրել հագուստի բազմաթիվ շերտեր։

Տեսանյութեր

Լրահոս