 
                        Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը քննարկում են պատանդների փոխանակման հարցը՝ «երեխաներ երեխաների դիմաց» բանաձևով
 
                                    Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված պատանդների փոխանակման տարբերակը «երեխաներ երեխաների դիմաց» բանաձևով։
Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Համապատասխան առաջարկը ստացվել է Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պահվող իսրայելացի երեխաների ազատում՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցի երեխաների դիմաց։ Kan-ի տվյալներով` բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական համաձայնություն առայժմ չկա։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        