Բաժիններ՝

Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան-Ուելս և Խորվաթիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք՝ Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Խորվաթիա-Հայաստան հանդիպումը՝ նոյեմբերի 21-ին։

Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 4-րդ տեղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս