Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին. Շանին. «Sputnik Արմենիա»
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբին։
Այս մասին Կապանի արվեստի թանգարանում բացված «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության հիմնման մասին կարգադրություն էր ստորագրել։