Եթե Ձեզ դղյակներ են պետք՝ Նիկոլի դղյակները վերցրեք. Աշոտ Անդրեասյանը՝ Շահրամանյանին պահանջներ ներկայացնող արցախցիներին
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը որևէ բանում չի մեղադրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախում առկա իրավիճակում, իշխանության գալուց հետո, Արցախի նորընտիր նախագահը որևէ բան չէր կարող փոխել: Ըստ ՀՀԿ ԵԿ փոխնախագահի՝ Արցախի հանձնման հարցում միակ պատասխանատուն ՀՀ ներկա իշխանություններն ու Փաշինյանի հետ գործակցող՝ այն ժամանակվա արցախյան իշխանություններն են:
«Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն անում էին այն, ինչ ուզում էր Ալիևը: Եկավ մարդ, ով չէր անելու այդ ամենը, և Ալիևն սկսեց սեղմել Արցախը, ճի՞շտ է: Ի՞նչ կլիներ այն դեպքում, եթե Փաշինյա՛նը չլիներ ղեկավար: Պետք է ՀՀ-ն օգնության հասներ Արցախին: Նիկոլ Փաշինյանը դավադրաբար ու դավաճանաբար ասաց, որ ՀՀ-ն չի ներքաշվելու այս կոնֆլիկտի մեջ՝ թողնելով Արցախը, արցախահայերին ու Արցախի նորընտիր նախագահին՝ թուրքերի հետ»,- ասաց Աշոտ Անդրեսյանը:
Ընդ որում, ՀՀԿ ԵԿ փոխնախագահի խոսքով, Արցախում 10 ամիս շարունակվող շրջափակումից ու սովահարությունից հետո էլ արցախցի մեր հայրենակիցները զենքը ձեռքին պայքարել են իրենց հողերի համար:
«Փաշինյանը, Սամվել Բաբայանն ու այն արցախահայերը, ում վզներին իրենց թևերի պես հաստ ցեպեր են գցված, բայց ինչ-որ դղյակներ են պահանջում, թող ինձ ու մնացած հայրենակիցներին ասեն, թե Սամվել Շահրամանյանն ինչ պետք է աներ, որ չի արել: Եթե Ձեզ դղյակներ են պետք՝ Նիկոլի դղյակները վերցրեք: Գնացեք՝ Աննայի ծոցը քնեք, եթե տուն չունեք: Ի՞նչ եք ուզում: Գնացեք կառավարություն ու պահանջեք, որ ձեզ տուն տան այն մարդիկ, որոնք ձեր տունը վաճառել են թուրքին»,- հիշեցրեց Աշոտ Անդրեասյանը:
Անդրադառնալով ՀՀ ժամանած Վիտալի Բալասանյանի ու այլ մարդկանց՝ ՀՀԿ ԵԿ փոխնախագահը տեսակետ հայտնեց, որ դա կարող է նրանց կողմից լռություն պահելու գինը լինել:
«Մինչև այս պահը, եթե չեմ սխալվում, Վիտալի Բալասանյանը որևէ հայտարարություն չի արել, չէ՞: Ինչ-որ պահի տեղեկություն կար, որ նա է՛լ է գերեվարվել: Հետո հերքվեց այդ տեղեկությունը: Չգիտեմ, փառք Աստծո… ով եկել է՝ շատ լավ է արել: Ով էլ չի եկել՝ Աստված տա՝ գա: Բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք ո՛չ կարողանալու ենք մեր նախագահներին բերել Հայաստան, ո՛չ կարողանալու ենք արցախահայերի իրավունքները պաշտպանել, ո՛չ էլ կարողանալու ենք թեկուզ փոքրիկ հաջողություն գրանցել՝ ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»,- ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ Արցախը դավադրաբար հայաթափելուց հետո էլ Փաշինյանը բավարար օգնության ձեռք չի մեկնում արցախցիներին:
Նազելի Ստեփանյան