44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին հոսպիտալացնելու անհրաժեշտություն կա․ Armlur.am
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են եւ ասել, որ կրկին հետազոտման անհրաժեշտություն է առկա, չի բացառվում, որ նրան հոսպիտալացնեն, գրել է Armlur.am-ը։
Սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը:
Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ կալանքն անթույլատրելի է, քանի որ Գալեյանն ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն: Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։