Կալիումի բուժիչ հատկությունները
Կալիումի առողջարար հատկությունները հեռու են պահում ուղեղի կաթվածից, արյան ճնշումից, սրտի և երիկամների հիվանդություններից, հոգնածությունից, սթրեսից, նպաստում են մկանների ամրությանը, օրգանիզմի ջրի հավասարակշռությանը, նյարդային համակարգի կարգավորմանը: Կալիումը մարդու օրգանիզմի ամենապահանջված հանքային նյութերից է` առողջության պահպանման կարևոր մի տարր: Կալիումը պահպանում է մարդու կենսուրախությունը: Այն օրգանիզմում գործում է՝ որպես էլեկտրոլիտ, այս կարևոր հանքային նյութը պարունակում է կալիումի քլորիդ, որը սոդայի հետ համատեղ՝ կատարում է օրգանիզմի համար կարևոր ֆունկցիաներ:
Կալիումի պակասի դեպում առաջանում է մկանների թուլություն, հոգնածություն: Օրգանիզմում կալիումի պակասի մյուս նախանշաններից են սրտի աշխատանքի անկանոնությունը, սրտի հիվանդագին բաբախումները, սուր գլխացավերը, սակավարյունությունը (anemia): Կալիումի պակասից հնարավոր է նաև ունենալ արյան բարձր ճնշում, ցավեր կոկորդում՝ կուլ տալուց, և աղիների շրջանում:
Կալիումով հարուստ սնունդ: Որպեսզի օրգանիզմը ապահովենք համապատասխան քանակությամբ կալիումով, պետք է առաջին հերթին իմանալ՝ ի՞նչ սննդամթերք օգտագործել: Կալիումով հարուստ են ցիտրուսային մրգերը, բանջարեղենը, ձավարեղենը, սաղմոն ձուկը, հավի միսը, կաթը, թարմ մրգահյութը, նուշը, ընկույզը, կանաչ լոբին, կարտոֆիլը, ընտանի թռչնամիսը: Բայց հիշեք, որ ամենաշատ քանակությամբ կալիում պարունակվում է բանանի մեջ:
Ուղեղի կաթված: Կալիումը կարևոր դեր է խաղում ուղեղի նորմալ աշխատանքի համար: Այն թույլ չի տալիս, որպեսզի ուղեղի կաթված առաջանա: Ապացուցված է, որ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ուղեղի կաթվածով, նկատվում է կալիումի պակաս:
Արյան մեջ ցածր շաքար: Կալիումի պակասից իջնում է արյան մեջ շաքարի քանակը: Իսկ արյան մեջ շաքարի ցածր քանակությունից առաջանում է քրտնարտադրություն, գլխացավ, թուլություն, դող, նյարդային վիճակներ: Սոդայի և կալիումի համատեղ օգտագործումն արագ կարգավորում է այս առողջական խնդիրները:
Մկանների աշխատանքի անկանոնություն: Կալիումը կարևոր դերակատարում ունի մկանների կրճատման համար: Կալիումի բավարար քանակությունն ապահովում է մկանների կանոնավոր կրճատումը և հանգիստը: Կալիումի իոնների մի մասը գտնվում է մկանների բջիջների մեջ: Այն ապահովում է մկանների և օպտիմալ նյարդի ֆունկցիան:
Մկանների ջղաձգություն: Արյան մեջ կալիումի պակասը հանգեցնում է մկանային ջղաձգության, որն այլ տերմինով հայտնի է՝ որպես հիպոկալեմիա (hypokalemia): Որպեսզի խուսափեք մկանային ջղաձգությունից՝ օրական կերեք մեկ բանան, քանի որ այն պարունակում է ամենաշատ քանակությամբ կալիումը:
Ուղեղի ֆունկցիա: Կալիումն ապահովում է ուղեղում էլեկտրական հաղորդունակության ֆունկցիայի ճիշտ գործունեությունը: Այն լավացնում է հիշողությունը և նպաստում արագ և հեշտ սովորելուն: Կալիումն օգնում է մեղմել այնպիսի հիվանդությունը, ինչպիսին է էպիլեպսիան:
Արյան ճնշում: Կալիումն օգնում էվերացնելու սոդայի` արյան նորմալ ճնշումը խախտելու ֆունկցիան: Այսպիսով, կալիումը կենսական տարր է, որը կարգավորում է մեր օրգանիզմի արյան ճնշումը: Կալիումը կանխում է սրտի ցանկացած հիվանդություն և բարձր ճնշումը:
Հոգնածություն և սթրես: Կալիումը համարվում է սթրեսի և հոգնածության դեմ հիանալի դեղամիջոց: Այն կարգավորում է մարդու մտավոր գործունեության ճիշտ աշխատանքը:
Մկանների ուժ: Կալիումի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը մկանային հյուսվածքների աճի և նյութափոխանակության (metabolism) ընթացքում արտադրված էներգիայի ճիշտ օգտագործումն է, որն էլ ամրացնում է մկանների ուժը: Մկանները, սրտամկանների հետ միասին, հակված են ջղաձգվելու, եթե օրգանիզմում պակասում է կալիումի համապատասխան քանակը:
Նյութափոխանակություն: Կալիումն օգնում է տարբեր սննդարար նյութերի`ինչպես, օրինակ, ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի նյութափոխանակության գործընթացին: Այսպիսով, կալիումն այս սննդանյութերից մարդու օրգանիզմի համար էներգիա է քաղում:
Սրտի և երիկամի առողջական խնդիրներ: Կալիումն ապահովում էսրտի և երիկամների առողջությունը: Այս հանքանյութն օգնում է երիկամներին՝ արտազատման հետևանքով առաջացած հեղուկը հեռացնել օրգանիզմից: Սակայն կալիումի ճիշտ չափաբաժնի օգտագործման համար պետք է բժշկի հետ խորհրդակցել:
Ջրի հավասարակշռություն: Կալիումն ունի նաև մեկ այլ շատ կարևոր ֆունկցիա` ապահովում է ջրի հավասարակշռությունը մեր օրգանիզմում: Կան բազմաթիվ բջիջներ, որոնք իրենց ֆունկցիան ճիշտ կատարելու համար պահանջում են համապատասխան ջրի առկայություն, իսկ կալիումն օգնում է կարգավորելու ջրի հավասարակշռությունը:
Էլեկտրոլիտ: Կալիումն օրգանիզմում գործում է՝ որպես էլեկտրոլիտ. այն օգնում է կարգավորելու հեղուկի քանակությունն օրգանիզմում և, այսպիսով, շատ կարևոր ֆունկցիա է կատարում մարդու օրգանիզմի համար:
Նյարդային համակարգ: Կալիումն օգնում է նյարդային ռեֆլեքսներին՝ մարմնի մի մասից մյուսն արագ ազդակներ ուղարկել: Սա իր հերթին՝ օգնում է կրճատել մկանները` տարբեր շարժումներ կատարելու համար:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ