Արցախի փոխարեն Փաշինյանն Անկարայում է՝ Էրդողանի և Ալիևի հետ

Անցած օրերին Փաշինյանը թշնամի պետության՝ Թուրքիայի մայրաքաղաքում էր և զբաղված էր, ինչպես ինքն էր ժամանակին դիպուկ բնութագրել՝ կոշիկներ լիզելով, միայն թե՝ այս անգամ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների կոշիկների մասին է խոսքը։

Փաշինյանը շտապել էր Էրդողանի երդմնակալությանը՝ անձամբ շնորհավորելու հայ ժողովրդի և Հայաստանի մեծագույն այդ թշնամուն, բայց նրա պատրաստակամությունը, ցավոք, այնքան էլ բարձր չգնահատվեց, և դիվանագիտական արարողակարգի մի շարք դրվագներ անտեսելով՝ Փաշինյանին Անկարայում պարզապես նվաստացրին։

Թուրքիան, որն արդեն անթաքույց լծվել է Հայաստանի մեկուսացման, շրջափակման խորացման, Ադրբեջանի հետ Արցախի վերջնական նվաճման գործին, ինչին, հենց Անկարայի պնդմամբ, հաջորդելու է Զանգեզուրի վերանվաճումը, պարզվում է՝ Փաշինյանի ընկալմամբ այնքան բարեկամ երկիր է, որ արժե գնալ նրա նախագահի երդման արարողությանը։

Իսկ նախագահն Էրդողանն է, որն Ալիևի հետ հավասարապես մեղավոր է հազարավոր հայորդիների նահատակման, Արցախի զավթման, հայության դեմ ռազմական հանցանքներ գործելու համար։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս