ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Պետդումա՝ պարզաբանումներ տալու կենսալաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրավիրվել է Պետդումայի հանձնաժողովի նիստին՝ Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերի հետաքննության գործով, բացատրություններ տալու Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։
«Հանդիպման ընթացքում պատգամավորները կքննարկեն օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության պահպանման պետական վերահսկողության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորման հարցեր», – ավելացրել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։