Ճանապարհ տվեք, հետևեք պաշտոնական լրահոսին. Պաշտպանության փոխնախարարն անպատասխան թողեց լրագրողների հարցերը

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե սահմանին ինչ իրավիճակ է, մասնավորապես՝ Տեղ գյուղի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Արման Սարգսյանը լրագրողներին հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

«Եթե ձեր ձայնը իմինից բարձր է, դա չի նշանակում, որ ճիշտ եք ասում»,- խոսքն ուղղելով լրագրողին՝ նշեց Արման Սարգսյանը։

Այնուհետև նա լրագրողներին հորդորեց բացել իր ճանապարհը, քանի որ որևէ հարցի չի պատասխանելու։

«Բարձր խոսելը դա ճշմարտության մասին չի խոսում, ճանապարհ տվեք։ Բանակն իր խնդիրը կատարում է։ Եթե դուք իմ հետևից համառորեն գաք, միևնույն է՝ ես համառորեն ասելու եմ՝ հետևեք պաշտոնական լրահոսին»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930