«Պապիկյանի և Փաշինյանի մաֆիայից գրել են՝ պապի, քո գործը չի…». զինվորական կացարանում զոհված զինծառայողի պապ

«Փաշինյանը մեզ չընդունեց, բայց փոխարենը՝ դատախազն ընդունեց»,- այսօր Զինվորական դատախազի հետ հանդիպումից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի պապը:

«Շատ հարցեր ունենք իրենց ուղղելու, թե ո՞նց եղավ, որ երեխեքը մահացան, ո՞նց եղավ, որ երեխեքը շմոլ գազի տակ ընկան, ո՞նց են երեխեքը մնացել այդ կացարանում, որն անբարենպաստ էր, զինվորի մնալու տեղ չէր»,- ասաց զոհված զինծառայողի պապը:

Նա հանդիպման պահանջով նաև դիմել էր Պաշտպանության նախարարին, սակայն Սուրեն Պապիկյանը չէր ընդունել նրան.

«Պաշտպանության նախարարը չընդունեց, որովհետև պատասխան չուներ, Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, որովհետև երեկ ես պահանջեցի իր հրաժարականը, արդեն իր և Փաշինյանի մաֆիայից գրել են՝ պապի, քո գործը չի, դու ի՞նչ գործ ունես էդ գործերի հետ: Մենք մեծ ակնկալիքներ չունենք գործի բացահայտումից, Փաշինյանը ոնց ասել է, ոնց ուղղորդել է,  որ բենզինով է եղել… Թող Փաշինյանին գան, քննեն, հլը տեսնենք, ինքը կարո՞ղ է ապացուցել, որ դրանից է եղել, եթե բենզինը լցրել ու վառվել է, բա էդ շմոլ գազը էդ 10 րոպեում ո՞նց երեխեքին… Փաստեր կան, որ երեխեքը մինչև 00:30 խոսացել են, բայց էդ 10 րոպեի մեջ շմոլ գազն ի՞նչ արեց, որ Փաշինյանը հելավ, 2 ժամ հետո ասաց՝ բենզինից է եղել, դա կոծկելու համար է»:

Կարդացեք նաև

Զոհված զինծառայողի պապը նաև նշեց, որ մինչ օրս իրենց որևէ պաշտոնյա չի ցավակցել…

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս