Վախկոտ կառավարիչ, փռչապետ մեզ պետք չի՛, իսկ նախկինների վախտով Իշխանասարը, Արցախը մերն է եղել, էդքան զոհ չենք ունեցել, հանգիստ ապրել ենք. Սիսիանի բնակիչ

«Ես հանուն Սիսիանի լավ ապագայի մասնակցեցի այսօրվա ընտրությանը, որ ժողովուրդը մի քիչ խաղաղ ապրի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի բնակիչներից մի կին:

«Թուրքն արդեն Իշխանասար է հասել, բայց ժողովուրդը դեռ քնած է… Մարդիկ ճիշտ ընտրություն պետք է անեն, ես իմ քայլն արել եմ, իմ քայլը չեմ ուզում ասել, արել եմ ճիշտ ընտրություն: Ճիշտ մարդու եմ ընտրել, էն մարդուն եմ ընտրել, որը կարող է Սիսիանը ծաղկեցնի»,- ասաց քաղաքացին:

Սիսիան խոշորացված համայնքի Անգեղակոթ գյուղում այսօր բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում արդարացրել էր Փաշինյանի գործողությունները, ասել, որ Իշխանասարը և Սև լճի 40 տոկոսն ադրբեջանցիներինն է, և նրանք իրենց տարածքում են նստած, ոչ թե Հայաստանի:

Սիսիանցի կինն ասաց, որ տեսել է այդ տեսանյութը և վրդովվել.
«Էդ բնակչին պետք է տանես սահման ու հանձնես թուրքերին, ադրբեջանցիներին: Էդ բնակչի ուղեղը թափած է, էդ բնակիչը զոմբի է… Իշխանասարը մեր պապական սարն է, այդ սարի համար իմ պապու պապն էլ է կռիվ տվել, ո՞նց կարելի է ասել՝ Իշխանասարը թուրքինն է. ասողը թո՛ւրք է: Էս թրքահպատակ կառավարության հետ ես չեմ համակերպվում, ես շատ եմ սիրում մեր Սիսիանը, բայց վաղը կարող է ես էլ լքեմ Սիսիանը: Ասում են՝ նախկին, նախկին… ինչքա՞ն կարելի է… Նախկինների ժամանակ այսքան զոհ չենք ունեցել, նախկինների վախտով Իշխանասարը մերն է եղել, ամբողջ Արցախը մերն է եղել, նախկինների ժամանակ հանգիստ ապրել ենք… Վախկոտ կառավարիչ, վարչապետ, փռչապետ մեզ պետք չի՛…»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս