Փաշինյանը պիտի վախը թողնի, ձեռքը խփի սեղանին ու ասի` եկեք սահմանն ազատագրենք. Սիսիանցի

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։

«Լավ կյանք ենք ուզում, դրա համար պետք է ընտրենք նրան, ով արժանի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի բնակիչներից մեկը։

Երկրի և մասնավորապես իրենց մարզի ու համայնքի անվտանգության, ինչպես նաև  Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեր հարցերին պատասխանելիս՝ սիսիանցի ընտրողն ասաց․

«Մեր ղեկավարը պետք է ձեռքը խփի սեղանին, վախը թողնի ու ասի՝ ժողովուրդ, եկեք միանանք, մեր սահմաններն ազատագրենք։ Ոնց որ պետք է՝ թշնամու ջարդը տանք, շպրտենք մեր սահմաններից»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել  ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու  համար անհրաժեշտ 51 տոկոսը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս