«Արթնացիր,Հայ մարդ»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք որպես ազգ կորցրել ենք նույնիսկ ինքնապահպանման ու վտանգը զգալու բնազդը։
Իշխանությունը մի կողմից ազդարարում է նոր պատերազմի ու ցեղասպանության վտանգի,իսկ մյուս կողմից բեմադրում է լայքահավաք էժանագին հակակոռուպցիոն շոուներ։
Ի՞նչ ենք անում մենք որպես հասարակություն։
Ոչինչ.ապրում ենք ինքնախաբեության մեր մոլորակում՝ սպասելով հրաշքի։
Հրաշքներ չեն լինում, բայց նոր պատերազմներ,պարտություններ ու պետականության կորուստ հնարավոր է։
Արթնացիր,Հայ մարդ»։