Բաժիններ՝

«Որքան էլ կինն ուժեղ լինի, միևնույն է ՝ թուլանալու ցանկություն միշտ էլ կա»

Հաղորդավարուհի, Սիրուշոյի մենեջեր, «Օրանժ ֆիտնես» կենտրոնի PR մենեջեր Արևիկ Ուդումյանը կողմ է անհրաժեշտության դեպքում կտրուկ որոշումներ կայացնելուն: Այս մասին վերջինս նշեց 168.am-ի հետ զրույցում: «Ես գիտեմ, որ կարող եմ ճիշտ և կտրուկ որոշումներ կայացնել, կարող եմ հեռանալ ինչ-որ մեկից, կարող եմ  մոտենալ: Բայց ամեն պարագայում՝ ինձ համար հաճելի է, և ես ճիշտ եմ համարում անգամ շատ գործունյա ու կայացած կնոջ կողքին տեսնել նրանից գոնե մի փոքր ավելի կայացած տղամարդու:  Թեև խոսվում է գենդերային  հավասարության մասին, և բոլորս ենք փորձում ընդունել այդ հավասարությունը, սակայն ես ճիշտ եմ համարում զույգի մոտ որոշ հարցերում հենց տղամարդու իշխանությունը: Որքան էլ կինն ուժեղ լինի, միևնույն է՝ թուլանալու ցանկությունը միշտ կա»,- ասաց Ա. Ուդումյանը: Աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի, բազմաթիվ շրջագայությունների հետ միասին՝ Ա. Ուդումյանը չի մոռանում նաև իր անձնականի մասին, թեև խոստովանում է, որ տղամարդկանց համար իր հետ առավել անձնական դաշտում մտերմանալն այնքան էլ հեշտ չէ: «Ես միշտ կարողացել եմ կառավարել իմ զգացմունքները: Հաճախ այնպես չի լինում, երբ ցանկություններն ու զգացմունքները համընկնում են: Ես գիտեմ, որ այն գգացմունքը, որն ինչ-որ ժամանակ  կարող է  լինել իմ հոգում, հնարավոր  է, որ  խանգարի ինձ: Ես կարողանում  եմ հետ կանգնել, կարողանում եմ ճիշտ կշռադատել կամ հեռանալ, թեև դա ամենադժվար տարբերակն է, մանավանդ՝ զգացմունքների  պարագայում: Ես չեմ ընդունում, բայց և չեմ էլ մեղադրում այն կանանց, ում էմոցիոնալ դաշտն իշխում է մտքի ու բանականության վրա: Իմ տեսակն այդպիսին չէ, եթե ես այդպիսին լինեի, հնարավոր է ինձանից դժգոհ լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Արևիկ Ուդումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս