«Հայաստանում շարունակվում են կապիտուլյացիոն գործընթացները՝ իշխանությունը գնում է կեղծ խաղաղության օրակարգի». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր մասնակցում են խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքներին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմությունը միշտ էլ ԱԺ-ում է եղել և  այս ժամանակահատվածում խորհրդարանում աշխատել է իր օրակարգով։

«Մենք հայտարարել ենք, որ այս իշխանությունները, ընդ որում, օրենսդիր իշխանությունն ԱԺ-ում քննարկումներ է իրականացնում մեր իրական իրավիճակից կտրված, քանի որ մեր բազմաթիվ նախաձեռնությունները՝ Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը վերաբերող, իշխանության կողմից մերժվել են։ Իրավիճակից զերծ որոշումներ ընդունելը բերում է այնպիսի իրավիճակի, ինչպիսին մեր երկրում է։ 2018 թվականից սկսած վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել, որը  հանգեցրեց պատերազմի, իսկ պատերազմից հետո ամենացավալին այն է, որ անհաջողությունների շարանը շարունակվում է Հայաստանում։

Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր հանրությունն անվանում է  կապիտուլյացիոն փաստաթուղթ Արցախի համար, ապա այդ կապիտուլյացիոն գործընթացները շարունակվում են Հայաստանում, որովհետև ՀՀ իշխանությունը կուրորեն կամ միտումնավոր գնում է կեղծ խաղաղության օրակարգի»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի, այս պահին փողոցային գործընթացներն ավարտվել են, և իրենց համակիրներն ընդդիմությանը մանդատ են տվել, որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն ԱԺ-ում, այդ պատճառով էլ շարունակելու են աշխատել խորհրդարանում այն օրակարգով, որն անհրաժեշտ է ընդդիմությանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս