ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր մասնակցում են խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքներին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմությունը միշտ էլ ԱԺ-ում է եղել և այս ժամանակահատվածում խորհրդարանում աշխատել է իր օրակարգով։