Նշվել են սթրեսը նվազեցնող լավագույն մթերքները

Գիտնականները նշել են այնպիսի մթերքներ, որոնք նվազեցնում են սթրեսը։ Համաձայն Molecular Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության՝ ֆերմենտացված մթերքներով հարուստ դիետան օգնում է նվազեցնել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:

Աշխատանքի ընթացքում մասնագետներն ընտրել են 18-ից 59 տարեկան 45 մարդու՝ սննդակարգում մանրաթելերի ցածր քանակությամբ։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի:

Առաջին խմբի փորձարկվողներն խնդրել են օրական օգտագործել 6-8 չափաբաժին մրգեր և բանջարեղեն՝ հարուստ նախաբիոտիկ մանրաթելերով (օրինակ՝ սոխ, կաղամբ, խնձոր, բանան), 5-8 չափաբաժին հացահատիկային մթերքներ։ Դիետայում ներառված են եղել նաև 2-3 չափաբաժին խմորված մթերքներ (թթու կաղամբ, կեֆիր և կոմբուչա): Երկրորդ խմբի կամավորները ստացել են միայն ընդհանուր առաջարկություններ՝ հիմնված առողջ սնվելու բուրգի վրա։

Պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ ավելի քիչ են սթրես ապրել։ Արդյունքները ցույց են տվել ուղիղ կապ սննդակարգի խստության և սթրեսի մակարդակի միջև: Բացի այդ, քնի որակը բարելավվել է երկու խմբերում, թեև դա ավելի ցայտուն է եղել նախաբիոտիկ դիետային հետևող մասնակիցների մոտ: Հեղինակները կարծում են, որ որոշ դիետաներ կարող են օգտագործվել սթրեսի մակարդակը նվազեցնելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության պահպանման համար:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս