Նոյեմբերի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից:
«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը՝ մաղթելով, որ Բարձրյալն Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար գահակալություն և ազգօգուտ ու եկեղեցաշեն գործերի նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։
Թող Տերն Ամենակալ խաղաղություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։