Խաչանովը զիջեց Զոկովիչին և դուրս մնաց Փարիզի Մաստերսից
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզի Մաստերս մրցաշարի 1/8 եզրափակիչում զիջեց Նովակ Զոկովիչին:
Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց Նովակ Զոկովիչի հետ: 1 ժամ 27 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Խաչանովը զիջեց երկու սեթերից հետո` 4:6, 1:6 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ: 2021 թվականին նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, ինչպես նաև խաղացել է 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում: