«Նիկոլի բոլոր Պաշտպանության նախարարներն էլ աչքի են ընկել միայն տարածքներ կորցնելով, ուրիշ ոչ մի բանով չեն հիշվելու բանակաշինության պատմության մեջ». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին: Իշխող ուժի քաղաքական միջոցառման հաշվետու ելույթում Պնախարարը չի խոսում իր բուն պարտականություններից ու պատասխանատվությունից:

ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում Պնախարար լինելն չարիք է և մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Ուստի համարել է, որ անիմաստ է այլևս չեղած բաներից, այսինքն` անվտանգությունից ու պաշտպանությունից խոսելը:

Փոխարենը ինչպիսի՜՜՜ հրճվանքով էր խոսում ՏԻՄ ընտրություններից, մոռանալով հիշեցնել, ընդդիմադիր հաղթողներին կալանավորելու կամ ընտրությունների արդյունքները միտումնավոր տապալելու ջանքերի մասին:

Հ.Գ.
Ի միջ այլոց, Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով: Ցավոք, ուրիշ ոչ մի բանով չեն հիշվելու բանակաշինության պատմության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս