«Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է պատերազմական հանցագործություններ, որոնց համար աշխարհի կողմից արժանանում է ընդամենը անհետևանք դատապարտումների»․ Թագուհի Թովմասյանը` Էնթոնի Ռոտային
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Կանադայի ներկայացուցիչների պալատի նախագահ Էնթոնի Ռոտայի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Կանադայի պառլամենտական կենտրոնը։
«Շատ լավ առիթ էր ոչ միայն խոսելու մեր երկու երկրների խորհրդարանների մասին, այլև բարձրաձայնելու Հայաստանին և Արցախին պատուհասած վտանգները:
Հանդիպմանը ընդգծեցի, որ՝
- Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
- ՀՆ,
- Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ուստի ամբողջ աշխարհին՝ այդ թվում Կանադային, խնդրում եմ Ադրբեջանի նկատմամբ սահմանել կոնկրետ պատժամիջոցներ։
Շնորհակալություն հայտնեցի Կանադային՝
- Դաշնային օրենսդիր (2004 թ.) և գործադիր իշխանությունների մակարդակներով Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,
- Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,
- 2020թ. պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման համար։ Ինչպես գիտենք, կանադական ընկերությունը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային` Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում դուստր ձեռնարկության` Rotax-ի կողմից արտադրված որոշ ավիաշարժիչների` պատերազմի ընթացքում օգտագործման պատճառով։
Կանադայի մեր գործընկերոջը ահազանգեցի, որ մոտ 130 հազար բնակիչ ունեցող Արցախին այս ծանր իրավիճակում մենակ թողնելը լինելու է հանցագործություն․ Արցախի ժողովուրդն ունի աշխարհի աջակցության կարիքը, և բոլորից ակնկալում ենք Ադրբեջանի նոր ցեղասպանության կանխարգելում։
Քննարկեցինք նաև ժողովրդավարության մարտահրավերներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերելի մի շարք այլ հարցեր»։