Բաժիններ՝

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ – «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր ընտրանին Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս